«Ապոլլոն» գիտակների ակումբ
  • Գլխավոր էջ
    • Հայտարարություններ
  • Հաղթանակի գավաթ
  • Բաժիններ
    • Հետաքրքրասերի անկյուն
    • Աշխարհի երկրները
    • Պատմություն
    • Աֆորիզմներ
  • Մրցաշարեր
    • Հարցերի բազա
    • Մրցաշարեր
  • Մենք
    • Պատմում ենք մենք
    • Մեր մասին
  • Գրադարան
  • Տեսադարան
    • Տեսանյութեր
    • Ֆոտոպատում

Հնազանդություն

11/28/2013

0 Комментарии

 
Изображение
Իսլամն առաջացել է Արաբական թերակղզու արևմուտքում, Հիջազ պատմական տարածքում, որտեղ գտնվում են կրոնի երկու սուրբ քաղաքները՝ Մեքքան և Մեդինան: Հիմնադիրը վաճառական Մուհամմեդ մարգարեն էր, ով նաև միավորեց արաբական ցեղերին և ձևավորեց Արաբական խալիֆայությունը:
***

Իսլամ բառը թարգմանվում է «հնազանդություն», «հպատակություն», ինչը վերաբերում է մահմեդականների աստծուն՝ Ալլահին: Նրա անունը կազմված է «Ալ» որոշիչ հոդից և «Իլահ»՝ «Աստված» բառից և միշտ եզակի թվով է օգտագործվում:

***

Հայտնի է, որ մահմեդականներին արգելված է խոզի կամ որևէ այլ կենդանու միս ուտելը, եթե այդ կենդանին սատկել է բնական աղետի հետևանքով կամ էլ խեղդվել է: Միայն այն դեպքում է թույլատրելի միս օգտագործելը, եթե կենդանուց արյուն է թափվել: Այդպիսի միսը կոչվում է «խալյալ»:

***

Ջիհադը ոչ միայն մահմեդականների զինված պայքարն է «անհավատների» դեմ, այլ նաև նրանց հոգևոր պայքարը սեփական թերությունների դեմ՝ Ամենաբարձրյալ Ալլահին հասնելու ճանապարհին: Ջիհադի մասնակիցներին անվանում են «մոջահեդ», և նրանք ոչ միայն զինվորներ են, այլև ուսուցիչ, մոլլա, երեխայի դաստիարակ:

***

Երբ Մուհամմեդ մարգարեն 52 տարեկան էր, Քուրայշ ցեղի առաջնորդները եկան նրա մոտ և ասացին. «Եթե դու իսկական մարգարե ես, լուսինը երկու մասին բաժանիր»: Մուհամմեդը ցանկանում էր, որ իր ցեղակիցները, մտերիմ ընկերներն ու հարազատները իսլամ ընդունեն: Նա, ձեռքերը վեր բարձրացնելով, աղոթեց, և լուսինը բաժանվեց երկու մասի, որոնք հնարավոր էր տեսնել տարբեր սարերի գագաթներից: Անհավատներն ասացին. «Մուհամեդը հրաշք գործեց»:

***

Մուհամեդ անունը ամենատարածվածն է աշխարհում:

***

Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների առաջին ուսանողներն ուսումնասիրում էին մահմեդականների գրած աշխատությունները՝ մաթեմատիկայի, բժշկության, քիմիայի, օպտիկայի և աստղագիտության ոլորտներում:

***

Ղուրանում լավագույն ըմպելիք է հիշատակվում կաթը, իսկ լավագույն սնունդ՝ մեղրը:

***

Երկար ժամանակ Ալբանիան համարվում էր պաշտոնապես ճանաչված միակ երկիրը, որը, ամբողջությամբ տեղակայված լինելով Եվրոպայում, ուներ գերակշռող մահմեդական բնակչություն: Այսօր իսլամի ազդեցությունը գնալով նվազում է, ինչը կապված է Ալբանիայի՝ համաեվրոպական տարածք ինտեգրվելու հետ:

***

Ներկայումս իսլամը բաժանված է երկու ճյուղի՝ սուննիզմ և շիիզմ: Մահմեդականների ճնշող մեծամասնությունը սունիներ են. այս ուղղությունը տարածված է Թուրքիայում, Թուրքմենստանում, Արաբական թերակղզում, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, իսկ շիաները գերակշռում են Իրանում, Ադրբեջանում, Իրաքում, Բահրեյնում:

Իսլամի համարվում է ամենաարագ զարգացող կրոնը: Ենթադրվում է, որ 2030թ այն կշրջանցի նաև քրիստոնեությանը:

Թարգմանությունը՝

http://islam-today.ru/obshhestvo/33_interesnyx_fakta_ob_islame/ կայքից

Նկարում աշխարհի ամենամեծ մզկիթն է. Մեքքա, Ալ-Հարամ

Աիդա Գրիգորյան

0 Комментарии



Ответить.

При поддержке Создайте свой уникальный сайт с настраиваемыми шаблонами.