«Ապոլլոն» գիտակների ակումբ
  • Գլխավոր էջ
    • Հայտարարություններ
  • Հաղթանակի գավաթ
  • Բաժիններ
    • Հետաքրքրասերի անկյուն
    • Աշխարհի երկրները
    • Պատմություն
    • Աֆորիզմներ
  • Մրցաշարեր
    • Հարցերի բազա
    • Մրցաշարեր
  • Մենք
    • Պատմում ենք մենք
    • Մեր մասին
  • Գրադարան
  • Տեսադարան
    • Տեսանյութեր
    • Ֆոտոպատում

Իմ մասին. Սյուզի Կարապետյան

12/1/2013

0 Комментарии

 
Изображение
Սյուզի Կարապետյան, 12-րդ դասարան
Երևի սկսենք...2013 թվականին դարձա 16 տարեկան: Կարելի է ասել՝ նոր-նոր եմ սկսում կյանք մտնել: Երևի պարզ է. Ծնվել եմ 1997 թվականին, հուլիսի 29-ին, Երևանում: Մանկապարտեզ չեմ գնացել: Ամենաչսիրածս վայրն էր մինչև 6 տարեկան: Մինչև 9-րդ դասարանը սովորել եմ Լև Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում: Մեկ տարի սովորել եմ թիվ 54 դպրոցում: Ստացվեց այնպես, որ դպրոցական կյանքիս վերջին երկու տարին սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 12-րդ դասարան եմ: Որոշել եմ սովորել ակտուալ մաթեմատիկա ավելի խորացված: Այնքան էլ տարված չեմ ընդունելության քննություններով ու չեմ կարծում, թե դրանք ինչ-որ մեծ բան կփոխեն իմ ապագայում: Համալսարանում ուզում եմ սովորել, որ կարողանամ ավելի շատ բան իմանալ մի բանի մասին, ինչ ինձ համար միայն սովորելու առարկա չէ, որ ապահովեմ ինչ-որ պատճառներով: Մաթեմատիկայի հետ կապում եմ ամեն ինչ, ինչն ամեն րոպե կիրառվում է կյանքում:

Աշխատում եմ այս տարի էլ դպրոցում վայելել վերջին դպրոցական տարին: Կարծում եմ՝ քիչ թե շատ ստացվում է: Ունեմ երկու նպատակ. Առաջինը՝ դառնալ լավ մասնագետ իմ ընտրած ոլորտում, հետագայում ինձ համար սիրելի աշխատանքով զբաղվելու համար: Երկրորդը՝ ճանապարհորդել այն բոլոր երկրներով, որտեղ կան իրական ու հին ազգային արժեքներ(երևի շատ երկրներում):

Սիրում եմ նաև թենիս խաղալ: Հինգ տարի զբաղվել եմ մեծ թենիսով: Մեկ անգամ թիմային առաջնության ժամանակ միջին տարիքային խմբում դարձել առաջինը: Երկու տարի զբաղվել եմ սեղանի թենիսով: Մեծ հաջողություններ չունեմ այդ բնագավառում: Հիմա էլ չեմ զբաղվում: Հուսով եմ հաջորդ տարվանից կվերսկսեմ պարապելը:

Իմ մեջ ամենից շատ կուզեմ փոխել երկու բան. Առաջինը, որ սկսեմ քիչ խոսելJ: Երկրորդն էլ, որ մարդկանց քիչ վստահեմ:

Դեռևս այսքանը:

0 Комментарии



Ответить.

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    декабрь 2013

    Categories

    Все

    RSS Feed

При поддержке
✕